2023-09-19-5939ef12-a396-4d07-b34e-90216919ce21.jpg

Ստեփանակերտում օդային տագնապ է միացել․ հարակից տարածքներից հարվածների ձայներ են լսվում

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում օդային տագնապ է միացել։ Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից անընդհատ հարվածների ձայներ են լսվում։

Արցախում գտնվող Ռուբեն Վարդանյանն էլ գրել է․ «Մեր ուղղությամբ զանգվածային հրետանային ռմբակոծություն է սկսվել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն