tert.am: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը թալանելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ գողության հատկանիշներով, քննություն է իրականացվում, նշանակված են մի քանի փորձաքննություններ։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Շիրակի թեմի առանորդը տուժող է ճանաչվել։
«Ակտիվ քննություն է իրականացվում։ Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը բացահայտելու, բայց այս պահին դեռ տվյալներ չունենք գողությունը կատարած անձի կամ անձանց ինքնության վերաբերյալ, նրանց գտնելու ուղղությամբ միջոցառումներ են ընթացքի մեջ են»,- փոխանցեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆոեյսբուքյան գրառմամաբ հայտնել էր, ո որ թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։