Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա |news.am|

Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել։ Մենք սերտ երկխոսություն ենք պահպանում Անկարայի հետ միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի եւ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի պարամետրերի շուրջ»,-ասել է Զախարովան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն