Որևիցե խնդիր չկա. պատրաստ եմ. Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմը քննող ԱԺ քննիչ հանձնաժողով կանչվելու մասին |aysor.am|

aysor.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեռ չի կանչվել ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, մինչդեռ հրավեր ստանալու դեպքում պարաստ է ներկայանալ հանձնաժողով:

«Որևիցե խնդիր չկա: Պատրաստ եմ», – ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից, Տոնոյանն ասաց, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին:

«Չհասկացվածությունն ապրիլյանի գործողությունների հետ կապած կբացառվեն», – ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով