ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։
Սա ճիշտ չէ. տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»։
Նշենք, որ այդ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։