«Հայաքվե»-ն կոչ է անում միանալու ՀՀ Կառավարության շենքի առջև հավաքված հայրենակիցներին

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության շտաբը, արձանագրելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի ԶՈՒ լայնամասշտաբ հարձակումը, շտապ հայտարարություն է տարածել։ 
 
Այն ներկայացնում ենք ստորեւ․
 
1․ խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքն ու փաստացի անգործությունը ադրբեջանական ագրեսիային անհապաղ հակազդման հարցում․
2․ ՀՀ իշխանություններից վճռականորեն պահանջում է հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ուղեգծից։ Ի կատարումն այս քայլի՝ պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․
3․ ՀՀ իշխանություններից պահանջում է ստանձնել Արցախի Հանրապետությունում բնակվող տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորման սահմանադրական պարտավորությունը․
4․ Կոչ է անում մեր բոլոր քաղաքացիներին՝ հաջակցություն այս պահանջների՝ միանալու ՀՀ Կառավարության շենքի առջև այս պահին հավաքված մեր բազմաթիվ հայրենակիցներին։
 
«Հայաքվե» նախաձեռնության շտաբ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն