Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության կտրուկ սրման եւ մարտական գործողությունների մեկնարկի կապակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը․
«Ղարաբաղի մասով մենք իսկապես անհանգստացած ենք լարվածության կտրուկ էսկալացիայով եւ մարտական գործողությունների բռնկմամբ»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Անդրադառնալով Արցախում ստեղծված իրադրությանը՝ նա հայտարարել է, որ Կրեմլում տեղեկություն չկա Ղարաբաղում ռուսական խաղաղապահներին սպառնացող վտանգի մասին։
«Բայց դա եւս մեր առաջնահերթություններից մեկն է ներկա իրադրությունում»,- հավելել է նա։