2023-09-19-5892c35c-cbb5-487f-8802-53bde818b84f.jpg

Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է․ «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ․ 

«Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք:

Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար: Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից:

Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով»:

Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն