«Պատրաստ եմ ստանձնել իշխանափոխության գործընթացի անձնական պատասխանատվությունը»․ Թևանյանը Հանրապետության հրապարակում է

Հանրապետության հրապարակ է եկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

Նա ընդգծեց, որ սա աթոռակռիվ չէ, բայց նաև հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել այս գործընթացի անձնական պատասխանատվությունը։

«Եթե դուք պատրաստ եք այս իրավիճակի փոփոխության անձնական պատասխանատվությունը դնել անձամբ իմ վրա, ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»,- հայտարարեց նա։

Նա հարց ուղղեց, թե արդյո՞ք հավաքված քաղաքացիները համաձայն են դրան, ի պատասխան՝ դրական արձագանքներ հնչեցին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով