Ադրբեջանը հարձակում է սկսել ԼՂ-ի էթնիկ հայ բնակչության դեմ՝ խախտելով հրադադարի սեփական պարտավորություններն ու Հելսինկյան սկզբունքները. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով |tert.am|

tert.am: Այսօր Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության դեմ՝ խախտելով հրադադարի սեփական պարտավորություններն ու Հելսինկյան սկզբունքները: Այդ հարձակումները պետք է դադարեն։

Այս մասին ասված է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի X-ի (նախկին Twitter-ի) պաշտոնական միկրոբլոգում:

«Մենք հատկապես անհանգստացած ենք ադրբեջանական «տարհանման» ծրագրերով, որոնք ամիսներ շարունակ շրջափակման, վերացման հռետորաբանության և հումանիտար ճգնաժամից հետո, հասկանալի է, որ սնում են վախն էթնիկ զտումներից: Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը և բարեխղճորեն վերադառնա խաղաղ բանակցություններին», – նշված է մեկ այլ գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն