Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են:
Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել է դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Արցախի ՊՆ-ից նշում են՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս։
Հիշեցնենք՝ Ադրբեջանն երեկ կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։
Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։