Ստեփանակերտի մերձակայքից լսվում են նաև հրաձգային զենքերի կրակոցների ձայներ |hetq.am|

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքից բացի հրետանային արկերի ձայներից, լսվում են նաև հրաձգային զենքերի կրակոցների ձայներ, ինչը նշանակում է, որ մերձակա մարտեր են ընթանում։ Այս մասին հայտնում է «Հետքի» Ստեփանակերտի թղթակիցը։

Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 6-7-ի մոտակայքում կրակոցների ձայները դադարել էին, սակայն ժամը 8-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը կրկին սկսել են ինտնեսիվ կրակել։

Հիշեցնենք՝ երեկ կեսօրից Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ 

Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն