Ադրբեջանը ստեղծում է անհրաժեշտ պայմաններ, որ խաղաղապահ զորախումբը կատարի իր պարտականությունները․ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչ

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մշտական, օպերատիվ կապի մեջ են ռուսական խաղաղապահ զորախմբի հետ։ 

«Ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները»,- հայտնել է նա։

Հիշեցնենք՝ երեկ կեսօրից Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ 

Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն