Դե յուրե հիմա խոսքը Ադրբեջանի Հանրապետության՝ սեփական տարածքում գործողությունների մասին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ «Մոսկվան չի ընդունում Ղարաբաղի հարցով Հայաստանի կշտամբանքներն իր հասցեին, դրանք անհիմն են»։
Պեսկովը հայտնել է նաև, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները աշխատանքային մակարդակում շարունակվում են։ Անհրաժեշտության դեպքում զրույց կկայանա նաև Պուտինի և Ալիևի միջև։
«Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետները համաձայնեցնելուն»,- նշել է Պուտինի խոսնակը։
Ի պատասխան հարցին, թե արդյոք կարող է հաստատել 13:00-ի դրությամբ մարտական գործողությունները դադարեցնելու մասին տեղեկությունը, Պեսկովը նշել է, որ առայժմ մանրամասներին չի տիրապետում, ուստի ոչինչ չի կարող ասել այդ առումով․ «Այնտեղ մշտական շփումներ են ընթանում, ուստի չեմ կարող հստակ դա հաստատել»։