azatutyun.am: «Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը սերտ կապի մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ», – նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կողմից քիչ առաջ տարածած հայտարարության մեջ։
«Քննարկվում է արյունահեղություն թույլ չտալու, խաղաղ բնակչության հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաև ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովման հարցերը», – նշված է Ռուսաստանի ՊՆ տարածած հայտարարության մեջ։