ՀՀ-ն քննարկում է արցախահայերի հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցը |factor.am|

Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական պատերազմի հետևանքով Արցախի՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ։ Իրենց հերիթին՝ որոշ արցախցիներ սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Ավելի ուշ Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց հայտնելով՝ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, պետք է պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

ՀՀ-ն արդյո՞ք ծրագրեր մշակել է, թե ինչպես է կազմակերպելու արցախցիների հնարավոր ներհոսքը, որտե՞ղ են տեղավորելու և ի՞նչ օժանդակության ծրագրեր են նախատեսվում։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը Factor TV-ի հետ զրույցում դրական պատասխան տվեց․ «Միչգերատեսչական ակտիվ քննարկումներ են տեղի ունենում»,- նշեց Դավթյանը՝ այս պահին զերծ մնալով այլ մանրամասներ հայտնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն