«Եկեք, միացեք, պայքարենք» կոչով այսօր «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ն հայտարարեց հակաճգնաժամային կառավարման շտաբ ձեւավորելու մասին։
«Ազատազէն»-ը ՀՀ կառավարությունից պահանջել էր այսօր՝ մինչեւ ժամը 14:00-ն հայտարարել ռազմական դրություն, սկսել զորահավաք, պետական և մասնավոր ամբողջ ռեսուրսն ուղղել Արցախի և Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների պաշտպանությանը։ Ժամը 14։00-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ հրավիրած հավաքի ժամանակ «Ազատազէն»-ի անդամները հայտարարեցին, որ Արցախում վերջին ժամերին իրավիճակը փոխվեց, հետեւաբար իրենց գործողություններն էլ պետք է փոխվեն։ «Նախատեսում ենք այսօրվանից ձեւավորել հետագա գործողությունների համար այսպես ասած հակաճգնաժամային կառավարման շտաբ, որի նպատակը լինելու է մեր երկրի հաղթանակի ձեւակերպումն ու դրան ուղղված գործողությունների իրականացումը։
Արցախով ոչինչ չի ավարտվել, չի էլ ավարտվելու, եթե կարծում ենք, որ վաղվանից ոչ մի բան չպետք է անենք, չարաչար սխալվում ենք, որովհետեւ պատերազմն ու ռումբերը Երեւանին են հասնելու»,- հայտարարեցին «Ազատազէն»-ի անդամները։
«Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանն ասաց․ «Հիմա անիմաստ է վերլուծել՝ կապիտուլյացիա եղել է, թե՞ ոչ։ Փաստն այն է, որ ադրբեջանցիները քայլ առ քայլ հայեր սպանելով՝ գալիս են առաջ։ Երբ նախորդ տարվա սեպտեմբերին Ջերմուկից վերադարձանք, բոլորով որոշեցինք, որ խաղաղություն է մեզ մոտ, ստացանք Սոթքի դեպքերը, Սոթքից վերադարձանք, ստացանք սա։ Այս ցիկլը փոխելու մի ձեւ կա՝ մեր քայլերը պետք է փոխենք, եթե մենք՝ որպես հայություն, մեր քայլերը չփոխենք, ադրբեջանցիները խոսք են տվել, որ իրենց քայլերը չեն փոխելու։ Եվ եթե մենք դա գիտակցում ենք, պետք է գիտակցենք, որ արտակարգ վիճակ է։ Եթե ողջ ազգով գիտակցենք, որ արտակարգ իրավիճակ է, ով պետք է որոշի, որ արտակարգ իրավիճակ է, կորոշի։ Իսկ եթե չի որոշի, մենք իր փոխարեն կորոշենք։ Այլընտրանքը հերթական հարձակումն է՝ հաջորդը լինելու է վեց ամսից, 10 ամսից։ Ադրբեջանցիներն Արցախի տարածքի հայերին ունեզրկել ու սպանել են, հիմա անցնելու են մյուս տարածքի հայերին»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։