Ձերբակալվել է Նարեկ Մալյանը․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կասկածանքով ձերբակալվել է Նարեկ Մալյանը։

Հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար։

Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարեց. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»,- գրել է Մելիքյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով