Վիրավորների թիվը 197 է, մահացել է 12 մարդ. բժշկական կենտրոնի տնօրեն |news.am|

news.am: Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կա 197 վիրավոր, զոհվել է 12 մարդ: Այս մասին Արցախի հեռուստաընկերությանն է հայտնել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը:

«Ագրեսիայի հետևանքով ունենք 197 վիրավոր, բավականին բազմապրոֆիլ վիրավորումներ են՝ մեծ քանակությամբ: 197 վիրավորներից մոտ 45 տոկոսը կազմում են ծանր, 15 տոկոսը ծայրահեղ ծանր, ցավոք, ունենք նաև այնսպիսի վիրավորոներ, որոնք մահվան ելքով են եղել, 12 մահվան դեպք ունենք, քանի որ կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է եղել: Նշված քանակի վիրավորների 30 տոկոսից ավելիին իրականացրել ենք վիրահատություն, մնացածները բուժումները ստանում են տանը: Այժմ բոլոր վիրավորները պառկած են Հանրապետական բժշկական կենտրոնում և ստանում են համապատասխան բուժում»,- մանրամասնեց Մհեր Մուսայելյանը:

Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնը ունի նաև սարքավորումների պակաս, ինչպես նաև կան վիրավորներ, որոնց անհրաժեշտ է տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններ. «Սարքավորումների տեսանկյունից չունենք լաբորատոր հետազոտություն, բայց կան այնպիսի վիրավորներ, որոնք կարիք ունեն հետագա բուժման կամ վիրահատության երկրորդ էտապ, որոնք կարող ունեն ՀՀ բուժհաստատություններ տեղափոխվելու համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն