Ալիևը սպառնաց, որ պատասխանատվության են ենթարկելու «հայկական կրիմինալ ռեժիմի տարրերին»

Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են։ 

Նա նշեց, թե հայ բնակչության հետ «Ադրբեջանը ոչ մի խնդիր չունի, նրա նկատմամբ թշնամություն չունի՝ չնայած բոլոր անարդարություններին, չնայած հայկական կրիմինալ ռեժիմի գործած հանցագործություններին»։

Ալիևի խոսքով իրենք դրանցում հայ ժողովրդին չեն մեղադրում։

«Մենք կրիմինալ ռեժիմի տարրերին ենք պատասխանատվության ենթարկել և պատասխանատվության ենթարկելու ենք»,- հայտարարեց Ալիևը՝ հավելեով, թե ոմանք իրենց հասանելիք պատիժն արդեն ստացել են, ոմանք էլ կստանան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով