2023-09-20-629034da-dda9-4331-b335-f13174b196f5.jpeg

Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳՆ-ն հայտնում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն»,- հայտնում են ՆԳՆ-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն