ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր ՌԴ խաղաղապահները Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից տարհանել են խաղաղ բնակչությանը։ Շուրջ 5 հազար մարդ տեղափոխվել է խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր», – նշված է հայտարարության մեջ։

Տարհանվածներին տաք սնունդ է տրամադրվում։ Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները նրանց ցուցաբերում են բժշկական օգնություն։

Նշվում է նաև, որ պահպանվում է Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ արյունահեղություն թույլ չտալու, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման և մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով