Արցախի էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է Արցախէներգոն։
«Ներկայում «Արցախէներգո» ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ է կատարվում Ստեփանակերտում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն։