Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։
«Դրոշի հետ կապված կեղծ լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները, միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց»,- նշված է գրառման մեջ։