Բաքուն Երեւանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը․ Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայաուցիչ Էլչին Ամիրբեկովը Sky News Arabia հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ Բաքուն Երեւանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը սպասում է հայկական իշխանությունների արձագանքին։ 

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն