2023-09-21-986fe463-7cb8-4c03-a778-9c8c18436eea.jpg

Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված եւ քաղցած մարդկանցով․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանված, սոված եւ վախեցած մարդկանցով, որոնք անորոշության մեջ են։

Այս մասին X-ի (Թվիթեր) իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Մարդիկ հուսահատ իրար են փնտրում, զանգահարում են ՄԻՊ գրասենյակ՝ իրենց հարազատների մասին գոնե ինչ-որ տեղեկություն իմանալու»,-նշել է ՄԻՊ-ը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն