Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում։
Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ:
Հիշեցնենք՝ հանդիպման վերաբերյալ ավելի վաղ Ադրբեջանն էր հաղորդագրություն տարածել՝ նշելով, որ «քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրացիայի, ենթակառուցվածքների վերականգնման և դրանց աշխատանքի կազմակերպման վերաբերյալ հարցերի շուրջ»: