2023-09-21-77d9703d-359d-4b4d-901c-15ed4c9408de.jpg

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից հաղորդում են, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունն ու դրա հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և այլ պաշտոնատար անձինք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն