«Ոչ, ես տեղյակ չեմ». Արցախի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանից օգնություն ստանալու մասին |aysor.am|

Արցախի Հանրապետությունից չեն հաստատում, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել Արցախ։

Aysor.am-ը կապ է հաստատել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ՝ հետաքրքրվելով՝ հաստատո՞ւմ է, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել Արցախ։

«Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը։

Ադրբեջանական կողմն այսօր հայտարարել էր, թե Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական նպատակներով սննդամթերք է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

Նշվում է, թե ուղարկվել է 20 տոննայանոց երկու բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով ու հիգիենայի պարագաներով, 2 ավտոմեքենա՝ հացով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն