Հունգարիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է լուրերը, թե երկիրը արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիարտոն մեկնաբանել է լուրերը, թե երկիրը արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը․

«Երեկ որոշ կեղծ լուրեր էին շրջանառվում Ղարաբաղյան իրավիճակի մասին Եվրամիության հայտարարության վերաբերյալ։ Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ անդամ երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարության վերաբերյալ դիտողություններով և առաջարկություններով, սակայն փոխհամաձայնություն չի եղել, հետևաբար ԵՄ բարձր հանձնակատարը հայտարարություն է տարածել իր սեփական անունից։

Այստեղ Հունգարիայի դիրքորոշումը պարզ է. պատերազմի փոխարեն պետք է խաղաղություն։ Երկար տարիներ և տասնամյակներ հետո ժամանակն է, որ Ղարաբաղի ժողովրդի տառապանքներն ավարտվեն։ Այս միակողմանի հայտարարությունները չեն օգնի, այնուամենայնիվ, ՄԱԿ-ը հիանալի հնարավորություն է տալիս դրանք անձամբ քննարկելու համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով