Խնդիր ունենք այս պահին Մարտակերտից մեր զոհվածների աճյունները տեղափոխելու և ծանր վիրավորում ստացածներին տեղափոխելու, ռուս խաղաղապահները փոխեցին պլանները, և չունենք ուղեկցող։ Կարծում եմ՝ Վաղը վերջապես կկարողանանք նորից Կարմիր Խաչի օգնությամբ անել։ Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը։
«Աշխատանքներ ենք տանում, որ գոնե այսօր 30-ից ավելի ծանր վիրավորում ունեցող մեր հայրենակիցներին տեղափոխելու ՀՀ՝ բուժումն այնտեղ տարբեր հիվանդանոցներում կազմակերպելու։ Աշխատում ենք ՀՀ ԱՆ ներկայացուցիչների հետ։ Ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն տվեց համաձայնություն, որ ուղեկցեն, և մեքենաները ՀՀ-ից գնան Ստեփանակերտ, վերցնեն հիվանդներին և տեղափոխեն ՀՀ։
Լինում են դեքպեր, որ ծանր վիրավորման պատճառով չենք հասցնում կյանքը փրկել»- ասել է նախարարը։