Հանդիպում են ունեցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը և ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը

Հանդիպում են ունեցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը և սենատոր Փիթերսի գլխավորությամբ հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը։

«Մենք նպատակ ունենք նվազեցնելու լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում»,- ասել է Ռիթերը հանդիպմանը։

Ինչպես նշված է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի էջում, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն