Այսօր Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 19 մասնակից, Երևան-Երասխ ճանապարհից՝ 2 մասնակից

Այսօր Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 19 մասնակից, Երևան-Երասխ ճանապարհից՝ 2 մասնակից:

Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ երկուսի դեպքում էլ հիմքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ քաղաքացիները մեքենաներով փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը՝ պահանջելով Նիկոլ փաշինյանի հրաժարականը։

Միևնույն ժամանակ մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են բողոքի ակցիաները։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով