hetq.am: Սենատոր Գերի Փիթերսը երեկ՝ սեպտեմբերի 23-ին, այցելել էր Սյունիք։ Նա X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում գրել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծանր է։
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին մուտք գործել (Լեռնային Ղարաբաղ- խմբ․), որպեսզի աշխարհը հստակ տեսնի, թե ինչ է կատարվում: Ես դիտել եմ Լաչինի միջանցքի դաժան շրջափակումը Սյունիքի մարզպետ Ղուկասյանի և ԱՄՆ դեսպանի հետ, և կանգնած եմ հայ ժողովրդի կողքին»,- գրել է նա: