2023-09-24-ded45143-a30f-4c0b-b214-0f18d222dc7e.jpg

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։

ՀՀ անվտանգության խորհրդից տեղեկացնում են, որ Բրյուսելում սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հանդիպումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն