2023-09-24-c95ee74e-503c-41e6-8284-b50f94b3944f.jpg

Խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախմբի ենթակայության տակ շարունակում են մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում` 402 երեխա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել։

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ Արցախի ՊԲ-ն շարունակել է զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը․ «Սեպտեմբերի 24-ի դրությամբ հանձնվել է վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 1200 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք և շարժական զենիթահրթիռային համակարգ, մոտ 130 հազար զինամթերք»։

Ըստ գերատեսչության՝ խաղաղապահներն Արցախի բնակիչներին մատակարարել են 125 տոննա սննդամթերք և 65 տոննա վառելիք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն