ՌԴ դեսպանը ԱՄՆ-ին կոչ է արել չսրել «հակառուսական տրամադրությունները Հայաստանում» |mediamax.am|

mediamax.am: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել ԱՄՆ-ին «զերծ մնալ վտանգավոր խոսքերից, որոնք սրում են հակառուսական տրամադրությունները Հայաստանում»:

«Կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից եւ գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճին։ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների խնդիրը ոչ թե Անդրկովկասում իրավիճակի կարգավորումն է եւ խաղաղ զարգացումը, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը եւ եվրասիական տարածքի ապակայունացումը՝ մեզ այս տարածաշրջանից հեռացնելու հեռանկարով»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:

«Ամերիկացիներն, ըստ էության, ձայնակցում են հայ քաղաքական գործիչների ոչ կառուցողական հրապարակային հայտարարություններին, որոնց նպատակը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ սեփական սխալների համար պատասխանատվությունից հրաժարվելն է»,- ասել է Անտոնովը։

Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերն ասել էր, որ «Ռուսաստանը անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ», ինչի մասին վկայում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն