Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը անվտանգային այն գործընկերը չէ, որի վրա կարելի է հույս դնել․ Մեթյու Միլլերը՝ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ-ի միջև «բառերի պատերազմի» մասին

Ես իսկապես կարծում եմ, որ Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը անվտանգության գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի միջև «բառերի պատերազմի» վերաբերյալ հարցին։

Հարցին, որ ՌԴ-ն պատասխանել է Փաշինյանին՝ քննադատելով նրան Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, արդյո՞ք անհանգստություն ունի դրա համար, Միլլերն ասել է․ «Որևէ անհանգստություն, ես չունեմ որևէ անհանգստություն»։

Լրագրողի դիտարկմանը, որ Ռուսաստանում քննադատում է Փաշինյանին մեկ այլ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն արձագանքել է․ «Կարծում եմ»։

Լրագրողի հավելմանը, որ «և մեղադրում է դրա համար», Միլլերը շարունակել է․

«Ես հասկանում եմ հարցը։ Ես կարծում եմ, որ հարցը տանում է այն կետին, որ ես ասացի մեկ րոպե առաջ, որ Ռուսաստանը չի կարող հուսալի միջազգային գործընկեր լինել։ Եվ ինչ վերաբերում է միջազգային տարածքին, կամ, կներեք, այլ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ռուսաստանի ունեցած հարգանքին , ես կարծում եմ՝ մենք տեսել ենք նրա գործողություններից, որ դա այն սկզբունքը չէ, որին նա հավատարիմ է»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն