Ադրբեջանը ուժ չի կիրառի Հայաստանի տարածքով միջանցքի բացման համար. Հիքմեթ Հաջիև |hetq.am|

hetq.am: Բաքուն ուժ չի կիրառի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի բացման համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ Reuters գործակալության հետ զրույցում։

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան բացել տրանսպորտային հաղորդակցություն, որը, ըստ նրա, «օգուտ կբերի ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին»։

«Ադրբեջանը որևէ ռազմական նպատակ կամ խնդիր չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա <…> Ադրբեջանի օրակարգից դուրս է»,- հայտարարել է Հաջիևը։ 

Ադրբեջանի նախագահի խորհրդականն ընդգծել է, որ Բաքուն ցանկանում է «բացառապես խաղաղ ճանապարհով» Երևանի հետ լուծել իր բոլոր խնդիրները, որոնք կապված են տրանսպորտային ու հաղորդակցային գծերի հետ։ 

«Հայաստանին մեր առաջարկը հաղորդակցային ու տրանսպորտային գծերի կառուցումն է` շատ խաղաղ ճանապարհով»,- Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և եվրոպացի դիվանագետների հետ հանդիպումից հետո նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն