2023-09-27-accd3233-8d2f-4af0-b075-7d021e0f5081.jpg

Ադրբեջանական կողմը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կորուստները

Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 192 զոհ, որոնք ՊՆ զինծառայողներ են, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ զոհվել է 1 քաղաքացիական անձ։ Վիրավորվել է 511 զինծառայող և մեկ քաղաքացիական անձ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական MeydanTV-ն ավելի վաղ գրել էր, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով «ադրբեջանական կողմն ունի 199 զոհ»։ Այս թիվը ԶԼՄ-ն հավաքագրել էր սոցցանցերից, հարազատներից ու գյուղական գրասենյակների ներկայացուցիչներից ստացված տվյալների հիման վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն