Ժամը 12։00-ի դրությամբ արդեն 47 715 անձ է հատել Հայաստանի սահմանը

Ժամը 08։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը։ Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակը։ 

Նա նշեց, որ նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։

Ավելի ուշ խոսնակը նշեց, որ իրեն նոր տվյալ են հայտնել և ժամը 12։00-ի դրությամբ արդեն 47 715 անձ է հատել Հայաստանի սահմանը։

 4002 անձ է օգտվել պետության ընձեռած կացարաններից, սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է, ասաց ՀՀ վարչապետի խոսնակը։

Բռնի տեղահանված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․

Սյունիք – 1465
Վայոց ձոր – 810
Գեղարքունիք – 976
Տավուշ – 298
Արմավիր – 200
Արագածոտն – 30
Շիրակ – 203
Կոտայք – 20

«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց վարչապետի խոսնակը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով