Զաքիր Հասանովը ԱՄՆ ՊՆ պաշտոնյայի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում |factor.am|

factor.am: Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սաշա Բեյքերի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև նշվում է, թե քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն