hetq.am: Վերջերս անդրադարձել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանից ԱՄՆ տեղափոխած մասնավոր ինքնաթիռին: Այն, որ երկրի գործադիր ղեկավարն աշխատանքային այցի ժամանակ օգտվել էր ոչ թե ՀՀ կառավարական օդանավից, այլ մասնավոր ընկերության ծառայություններից, մեծ հնչեղություն էր ստացել:
Նախորդ հոդվածում շեշտել էինք, որ դրա նպատակը ոչ թե մասնավոր օդանավ վարձակալելու փաստի կամ ծախսված գումարի չափի քննարկումն է, այլ այն, թե ում են վճարվել պետբյուջեից դուրս գրված գումարները: Ընթերցողների մի ստվար զանգված, այդուհանդերձ, չըմբռնելով կամ պարզապես միտումնավոր անտեսելով այս հանգամանքը, բողոքել էր, թե ինչու նշված չէ, որ այլ տարբերակ չկար, քանի որ վարչապետը կառավարական ինքնաթիռով չէր կարող մեկնել ԱՄՆ:
Մի մասն էլ կարծիք էր հայտնել, թե լավ կլիներ, որ գնային համեմատություն արվեր կառավարական «Airbus A319»-ով եւ վարձակալված «Gulfstream G550»-ով թռիչք կատարելու միջեւ: Իրականում այս առաջարկի թիվ մեկ հասցեատերը ոչ թե լրատվամիջոցը, այլ կառավարությունը պիտի լիներ, քանի որ ընտրության պատասխանատուն կառավարությունն է, որն իր գերակայությունների մեջ բազմիցս շեշտել է թափանցիկ եւ հաշվետու աշխաոճի մասին: Գործադիրը պետք է հաշվետու լինի հանրությանը մասնավոր թռիչք կազմակերպելու հիմքերի վերաբերյալ, այդ թվում՝ պարզաբանի, թե այդպես որքան գումար է խնայվել (եթե, իհարկե, խնայվել է) կամ ավել ծախսվել կառավարական ինքնաթիռով թռիչքը կազմակերպելու համեմատ (ըստ որոշ գնահատականների, որոնք հնչել են նաեւ կառավարությունից, «A319»-ով թռիչքն ավելի թանկ կնստեր պետբյուջեի վրա):
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ վարչապետի աշխակազմին եւ ՀՀ քաղավիացիայի կոմիտեին, որի հաշվեկշռում է գտնվում կառավարական բորտը, հարցումներ ուղարկեցինք:
Շարունակությունը՝ hetq.am: