ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը Ադրբեջանում խոսել են մի շարք հարցերի շուրջ, որոնց մասին ԱՄՆ պետքարտուղարն էլ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և ես էլ երեկ կրկնել եմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Առաջինը՝ մենք ցանկանում են տեսնել, որ հրադադարը պահպանվում է, երկրորդը՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ հումանիտար կարիքները բավարարվում են, ինչը նշանակում է Լաչինի միջանցքը բաց պահել, դա նշանակում է երաշխավորել, որ մարդասիրական մատակարարումները կարող են ներս մտնել, դա նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ երաշխիքներ տալու, որ մարդասիրական կարիքները բավարարված են»,- ասել է Միլլերը։
Նա նշել է, որ իրենք ողջունել են Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունները, որ իրենք կողջունեն այդպիսի միջազգային դիտորդական առաքելությունը․
«Դա մի բան է, որի վերաբերյալ Պետքարտուղարը հայտնել է նախագահին, և մենք ուրախ ենք, որ նա համաձայնություն է տվել դրա։ Եվ մենք կաշխատենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ գալիք օրերին իրականություն դարձնելու, թե այդ առաքելությունը իրականում ինչ տեսք է ունենալու։ Ի վերջո՝ մենք ցանկանում ենք տեսնել վերադարձ բանակցային սեղանին, որտեղ նրանք վերջնականապես կհասնեն արժանապատիվ, տևական խաղաղության»։
Միլլերը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ում տեղյակ են Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։
«Մենք տեղյակ են ձերբակալությունից։ Մենք մանրամասն դիտարկում ենք իրավիճակը։ Այլ մեկնաբանություն չունեմ այսօր»,- ասել է նա։