ԼՂ-ից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 74 հազար 400 անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 74 հազար 400 անձ:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Ժամը 18:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 15 հազար 535 տրանսպորտային միջոց։ Հաշվառում արդեն իրականացվել է 55 հազար 248 անձի շուրջ։ Ժամը 20։00-ի դրությամբ 76407  բռնի տեղահանված անձ ժամանել է ՀՀ։

Հակարիի կամուրջը հատել է 15914 տրանսպորտային միջոց»,- ասաց Բաղդասարյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով