Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84 770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր մարդու՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնի միանվագ 100 հազարական դրամ: