Թուրքիան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին․ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդ

Թուրքիան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը։

«Բոլոր կողմերին, հատկապես Հայաստանին հիշեցվել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ճանապարհը կարող է բացվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչմամբ»,- նշվախ է հայտարարությանը մեջ, որը հրապարակվել է խորհրդի՝ Անկարայում 3 ժամ տևած հանդիպման արդյունքներով։

Նշվում է նաև, որ համաձայնագրերի հիման վրա սնանձնած պարտավորությունները պետք է կատարվեն՝ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար, ինչը կնպաստի տարածաշրջանի երկրների բարգավաճմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն