Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանցիները ձերբակալել են Գեներալ Դավիթ Մանուկյանին «Ղարաբաղում իրագործած ահաբեկչական հանցագործությունների համար»։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանցիները ձերբակալել են գեներալ Դավիթ Մանուկյանին «Ղարաբաղում իրագործած ահաբեկչական հանցագործությունների համար»։
«Մանուկյանը կասկածվում է կազմակերպված խմբի կողմից շարունակական ահաբեկչության, ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահեստավորելու և փոխադրելու, [Ադրբեջանի] օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբերի և միավորումների ստեղծման Ադրբեջանի Հանրապետության սահամնը ապօրինի հատելու մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, թե Դավիթ Մանուկյանը, «լինելով ՀՀ քաղաքացի և ՀՀ ԶՈՒ զինծառայող, պաշտպանության փոխնախարարի անվան տակ» մասնակցել է Արցախում «ապօրինի կազմավորված զինված խմբավորումների գործունեության կազմակերպմանը և ղեկավարմանը՝ նրանց մատակարարելով զենք և զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր»։
Մանյուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։