Դոնալդ Թրամփը հայտարարել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահի ելույթին: Թրամփը հայտնել է, որ ահաբեկչին վերացրել են Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում Միացյալ Նահանգների իրականացրած արշավի արդյունքում: Գործողության ընթացքում, ըստ ԱՄՆ նախագահի, ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն