2023-09-29-dd7199bc-7218-4f59-b902-40f2139e3d67.jpg

Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետ

Անահիտ Ավանեսյանն այսօր եղել է նաև Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այստեղ նույնպես հերթապահություն է իրականացնում շտապօգնության ծառայությունը:

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Վայոց ձոր» մասնաճյուղի աշխատակիցները ևս ներգրավված են աշխատանքներում` հետևելու սանիտարահամաճարակային կանոնների պատշաճ պահպանմանը։

Նախարարը զրուցել է քաղաքացիների և բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարիքները` ըստ պահանջի համալրելու տրամադրվող բուժծառայությունը», – նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն